Առաջնագծում այս պահին հարաբերական անդորր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Չկրակելու հրաման կա՞» հարցից ՔՊ-ական պատգամավորը հունից դուրս եկավ:
«Լսեք՝ ինչ եմ ասում՝ նման սադրիչ հարցեր այլևս չտաք, որովհետև դուք դրանով բանակի մեջքն եք կոտրում: Ադրբեջանական պիկապը մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի բանակցեն, այդտեղ անընդհատ բանակցություն է ընթանում, եկել, բան են պահանջել, պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն»», - նշեց Խաչատրյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը