10 04 2023

Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները կոպտորեն խախտում են սահմանային բնակիչների իրավունքները. Արման Թաթոյան

Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները կոպտորեն խախտում են սահմանային բնակիչների իրավունքները. Արման Թաթոյան

Ադրբեջանական կառավարության գործակալների կողմից Արցախի շրջափակման, ադրբեջանական թշնամանքի ապացույցներն ու իրական մտադրությունները Արման Թաթոյանը ներկայացրել է Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության միջազգային հաղորդակցությունների բաժնի ղեկավարին ու միջազգային լրագրողների։ Այս մասին հաղորդում են «Թաթոյան» հիմնադրամից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության, նրանց հանցավոր արարքների փաստերը:

Արման Թաթոյանն ընգծել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կոպտորեն խախտում են սահմանային բնակիչների իրավունքները, մարդիկ զրկվել են իրենց օրինական իրվաունքներից՝ տների, արոտավայրերի, խոտհարքների ու վարելահողերի նկատմամբ։ Նրանց ներկայությունն բնակավայրերի հարեւանությամբ ինքնին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի խախտում է եւ անվտանգության խաթարում:

Հանդիպումը կայացել է Հայկական Կարիտասի աջակցությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ