10 04 2023

Ալիևը բողոքել է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատանքներից

Ալիևը բողոքել է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատանքներից

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ընթանում է «ոչ այնքան հարթ», սակայն Ադրբեջանը նպատակադրված է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Մենք տրամադրված ենք հարաբերությունների կարգավորմանը եւ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին։ Հենց Ադրբեջանն է առաջարկել սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որը գործնականում արդեն սկսվել է, բայց այնքան էլ հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիեւը հավելել է, որ դրան այլընտրանք չկա, եւ «հարեւանների միջեւ հարաբերությունները պետք է նորմալ լինեն»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ