31 03 2023

Գոնե Տեղ գյուղում իրենց ընտրածներին տեղյակ պահեին՝ աշնանացան չանեին․ Նարեկ Մանթաշյան



«ԱԱԾ-ն, որը պետք է ազգի անվտանգությունն ապահովի, այդ թվում՝ սահմանների, արդարացնում է թշնամու կատարած գործողությունները՝ ասելով՝ քարտեզների տարընթերցում կա։ Այսնինք սրանք քարտեզ բառով փորձում են ժողովրդին որևէ կերպ խաբել , որովհետև թշնամուն կատարած  ցանկացած նվիրատվության ժամանակ, երբ բարձրանում է հանրային ընդվզման ալիք, էս մարդիկ կապում են որոշակի քարտեզների հետ»․ այսպես գնահատեց հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը ադրբեջանական զինուժի ներխուժման հետ կապված ԱԱԾ-ի հայտարարությունը։

«Որևէ բան թշնամուն նվիրելուց հետո սրանք, թշնամուց արագ, փորձում են արդարացնել թշնամու ներխուժումը։  Այո՛, դրանք Հայաստանի հանրապետության տարածքներ են, այո՛ այդ տարածքոները ՀՀ ԶՈՒ -ի կողմից պաշտպանվող տարածքներ են՝ անկախ քաղաքական  իշխանության թուրքահպատակ լինելուց»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով․ «Տեղ գյուղը միայն գյուղի բնակիչներինը չէ, Տեղ գյուղը որքան բնակիչներինն է, նույնքան էլ՝ իմն  է, որովհետև ես ՀՀ քաղաքացի եմ, ես  Հայստանի հանրապետությունն ընդունում եմ որպես իմ օջախ և իմ այդ օջախի պատշգամբում, ննջարանում, հյուրասենյակում եղած խնդիրները նաև իմն են։  Եթե, նույնիսկ, Տեղի բնակիչը որոշել է իր ճակատագիրը կապի այս իշխանությունների հետ, ինչի հաշվին վարելահող է կորցնում, այդ Տեղ գյուղի բնակչի խնդիրը նաև իմն է։ Այս համատեքստում այս իշխանությունների ստախոսությունն ու սսրիկայությունն այնքան խորացած է, իրենք դեռևս օգոստոս ամսից գիտեին այս պայմանավորվածության մասին, և այդ  մասին իմանալով գոնե իրենց ընտրած Տեղ գյուղի գյուղացիներին տեղյակ պահեին աշնանացան չանեին»։

Նրա խոսքով՝  իշխանությունն անառակաբարո շուստրիությամբ փորձում է խաբել հասարակությանը․ «Ինչքա՞ն պետք է մարդկային որակներից զուրկ լինես, որ 62 տոկոս Տեղ գյուղից ձայն ես հավաքել, քեզ ընտրած քաղաքացուն հասցնես էդ օրվան․․․ Այդ անձը, կարծես միտումնավոր, բոլոր իրեն ընտրածներին մինչև վերջ պատժելու է․ բոլոր այն քաղաքացիների, ովքեր իքս փուլում գոռացել են՝ «ապագա կա», այդ ապագան սև վարագույրներով գալիս չոքում է իրենց դռանը»։

Մանրամասն՝  տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ