30 03 2023

Այս անգամ ևս հաջողվել է միայն քանդել կամուրջը․ Վահան Հովհաննիսյան

Այս անգամ ևս հաջողվել է միայն քանդել կամուրջը․ Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սա Երևանն է, ,,Վստրեչի,, կամուրջը, քաղաքի ամենաինտենսիվ երթևեկության հանգույցներից մեկը, ժամը 15:30:
Իշխանությունները նախապես տեղեկացրել էին կամրջի ամրանների վերանորոգման աշխատանքների մասին, սական աշխատանքներ, որպես այդպիսին չեն իրականացվում: Ինչպես յուրաքանչյուր այլ դեպքում, այս անգամ ևս հաջողվել է միայն քանդել կամուրջը: Լավագույն դեպքում երեք անձ է աշխատում կամրջի վրա, իսկ այժմ, օրը ցերեկով ոչ մի աշխատող չկա:
Հետաքրքիր է իշխանության ներկայացուցիչներն իրենց ամառանոցներն էլ են այս տեմպով շինում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ