20 07 2020

Նրանք քանդում են, մենք կառուցում ենք. «Հայաստան» հիմնադրամը մեկնարկում է դրամահավաք Տավուշի համար

Նրանք քանդում են, մենք կառուցում ենք. «Հայաստան» հիմնադրամը մեկնարկում է դրամահավաք Տավուշի համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է «Սահմանային համայնքների հզորացում» դրամահավաք-արշավի մեկրանրկ մասին:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք չենք կոտրվի, չենք հանձնվի, սա մեր տունն է, մեր հողը, մեր դարավոր իրավունքը, նրանք քանդում են, մենք կառուցում ենք»՝ Տավուշի անվախ բնակիչներն անսասան վճռականությամբ կանգնած են անկանխատեսելի և վտանգավոր թշնամու դեմ՝ պաշտպանելու իրենց տունը, իրենց երկիրը և մեր սահմանները: Սահմանապահ համայնքները Հայաստանի և Արցախի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեն, ուստի այդ համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը համազգային առաջնահերթություն է։

Տարիներ շարունակ Հիմնադրամն աջակցում է մեր սուվերեն սահմանների պահապան համայնքներին՝ ենթակառուցվածքների հիմնարար ծրագրերով, համայնքային կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, սոցիալական բնակարաններ կառուցելով, բուժանձնակազմերին նոր գիտելիքներ փոխանցելով, հիվանդանոցներին նորագույն սարքավորումներ տրամադրելով, նորարարական գյուղատնտեսական նախագծերով, արևային էներգիայի վահանակներով ու ջրատաքացուցիչներով, մաքուր խմելու ջրով և այլն։

Հիմա ավելի, քան երբևէ, այս աջակցությունն անհրաժեշտ է, ինչը կօգնի հզորացնել Տավուշի սահմանային բնակավայրերի ռեսուրսները և կայունացնել համայնքները, ամուր պահել հայրենի հողն ու ջուրը, և, ի վերջո, ապահովել սահմանների անվտանգությունը։Օրեր առաջ խախտված հրադադարը կրկին ալեկոծեց մեր երկրի խաղաղությունը։ Այսօր, ինչպես միշտ, բոլորս համախմբված ենք, բոլորիս նպատակը մեկն է՝ խաղաղ երկինք և արևշատություն մեր երկրին։

Հիմա ավելի քան երբևէ, այս աջակցությունն անհրաժեշտ է, ինչը կօգնի հզորացնել Տավուշի սահմանային բնակավայրերի ռեսուրսները և կայունացնել համայնքները, ամուր պահել հայրենի հողն ու ջուրը, և, ի վերջո, ապահովել սահմանների անվտանգությունը։

Այսօր սահմանային համայնքների բնակիչները մեր, որպես միասնական համահայկական ընտանիքի, աջակցության կարիքն ունեն։

Հավաքագրված ողջ գումարը կուղղվի սահմանային համայնքների ամենահրատապ անհրաժեշտություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրմանը՝ սկսած վնասված տները վերակառուցելուց, համայնքները վերականգնվող էներգիայով և խմելու ջրով ապահովելուց, տուժած համայնքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուց, սահմանային հիվանդանոցները հզորացնելուց մինչև դպրոցականներին հեռավար կրթության համար անհրաժեշտ գործիքներ տրամադրելը։

Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարևոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել՝ փոխանցումներ կատարելով «Հայաստան» հիմնադրամի բանկային հաշվեհամարներին (տե՛ս կայքէջում) և նպատակի դաշտում նշելով՝ «Սահմանային համայնքների հզորացում», ինչպես նաև հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակում։

Նվիրատվությունները կարող եք իրականացնել նաև Սփյուռքում գործող Հիմնադրամի տեղական մարմինների միջոցով։ Բոլոր նվիրատուների անունները և նվիրաբերած գումարների չափը համակարգը գեներացնում է այս էջում:

Դրամահավաք–արշավի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտին։

Միասի՛ն հզորացնենք մեր սահմանապահ համայնքները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ