30 03 2023

ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞... Այս ի՞նչ վտանգավոր լռություն է․ ադրբեջանագետ

ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞... Այս ի՞նչ վտանգավոր լռություն է․ ադրբեջանագետ

 

Ադրբեջանագետ, իշխանական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է

«Երեկ գիշերը «Тогарма» տելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն մի քանի զինվորական ուրալներով փակել են Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը Հայաստանի հետ սահմանի մոտակայքում՝ Տեղ գյուղից ոչ հեռու գտնվող հատվածում: Դրանից հետո «Armenian military portal» տելեգրամյան ալիքը նշեց, որ եղել է պայմանավորվածություն ՌԴ–ի և ադրբեջանական կողմերի միջև առ այն, որ հայկական կողմը մինչև ապրիլի 1–ը կկառուցի Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը: Ըստ էության, ճանապարհը գրեթե պատրաստ է և Ադրբեջանը որոշել է նման քայլի գնալ:

Պաշտոնական որևէ մեկնաբանություն ՀՀ ՊՆ–ի կողմից չկա: Բայց ակնհայտ է, որ շատ վտանգավոր գործընթացներ են գնում: Ադրբեջանը օրեր առաջ ԼՂՀ ՊԲ–ի ու ռուս խաղաղապահների թերացումների արդյունքում վերահսկողություն սահմանեց այլընտրանքային ճանապարհի նկատմամբ, հիմա արդեն ՀՀ–ի կողմից է փորձում քայլեր ձեռնարկել: Հույս ունեմ ՊՆ–ն շուտով կպարզաբանի իրավիճակը: Ակնհայտ է, որ մեր անգործությունից ու ուշացած քայլերից Ադրբեջանը մաքսիամալ ձևով օգտվում է՝ վերջնականապես փորձելով կտրել Արցախ–Հայաստան կապը»:

 

Հաջորդ գրառման մեջ նշում է․

«Ադրբեջանի ՊՆ–ն հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել. «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև»:

ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞ այս առթիվ...այս ինչ վտանգավոր լռություն է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ