Բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը հայտնել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և հեռանում Հայաստանից:
Մարզիկը նշում է, որ պատճառը ՀՀ իշխանությունների անտարբերությունն է իր նկատմամբ: Նշենք, որ սա միակ դեպքը չէ վերջին շրջանում, երբ այս կամ այն ոլորտում հաջողություն գրանցած մարզիկները հրաժարվում են ՀՀ դրոշի տակ հանդես գալ: մինչդեռ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանութան գալուց հետո առնվազն մի քանի անգամ խոսել է այն մասին, որ սպորտը համարվում է ռազմական առաջնահերթություն:
Ավելին, նա անգամ նշել է, որ 2050-ին պետք է ունենա 25 չեմպիոն և դառնանք ֆուտբոլի գավաթակիր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը