ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սիսիանի ՏիՄ ընտրություններին եւ գրել.
«Սիսիանի ընտրություններն անցնում են խայտառակ խախտումներով, բայց ինչի՞ վրա եք զարմանում։
Սրանք անթաքույց՝
հեղափոխություն են կեղծել
պատերազմ են կեղծել
համապետական ընտրություններ են կեղծել
սեփական կուսակցության ընտրություններն են կեղծել
բանակցություններ են կեղծել
մեր պատմությունն են կեղծում
մեր արժեքներն են կեղծում
Սիսիանի ընտրություններն ի՞նչ են, որ չկեղծեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը