22 03 2023

Լաչինի միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բնակիչների համար․ ԵԽԽՎ

Լաչինի միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բնակիչների համար․ ԵԽԽՎ

Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ.

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամով։

Այդ միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի բնակիչների միջեւ, եւ Հանձնաժողովը լիովին աջակցում է Հայաստանի մոնիտորինգի խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի փետրվարի 24-ի համազեկուցողների հրապարակային հայտարարությունը՝ «անհապաղ գործողությունների» եւ «Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն անհապաղ դադարեցնելու» կոչ անելով։

Հանձնաժողովը նաեւ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել 2023 թվականի փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) պատվիրակած միջոցառումները եւ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները, որոնցում նշվում է Ադրբեջանի պարտավորությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ՝ «երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունը» (եռակողմ հայտարարության 6-րդ կետ):

Բացի այդ, Հանձնաժողովը վկայակոչում է նույն հարցի վերաբերյալ Ադրբեջանի իշխանություններին ուղղված այլ միջազգային հայտարարություններ, այդ թվում.

- Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի չորս համազեկուցողների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի մոնիտորինգի համար 2022 թվականի դեկտեմբերի 16-ի համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ «Մարդկանց եւ ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը պետք է շտապ վերականգնվեն միջանցքով։ Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել», եւ

 - Եվրախորհրդարանի 2023 թվականի հունվարի 19-ի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ