Ազգային ժողովը չընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ որոշման նախագիծը:
Նախագծի քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել:
Որոշման նախագծով «Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր, դեկտեմբերի 16-ից պաշտոնը ստանձնելով, պահպանել է անհատ ձեռնարկատիրոջ իր կարգավիճակը մինչև 2023 թվականի հունվարի 27-ը։ Մինչդեռ, օրենքի պահանջի համաձայն, իր ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ իր այդ կարգավիճակը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը