Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«100 օր...Արցախը շրջափակված է ադրբեջանի կողմից...100 օր...Արցախը աղետի մեջ է...հերթական գոյապայքարն է՝ անվերջի վերածված:
100 օր Արցախում մարդիկ են մահանում, երեխաները վիտամիններից զրկված են, վտանգված է նրանց առողջությունը...100 օր ՀՀ իշխանությունը Արցախն ադրբեջանին բռնակցելու շուրջ է աշխատում...100 օր այդպես էլ Արցախի Հանրապետության իշխանությունը քաջություն չունեցավ հակազդել ՀՀ իշխանությանը...երկնային բանակին զինվորագրվեցին Դավիթը, Արմենն ու Արարատը, որոնք գիտեին պայքարել հանուն խաղաղության...Փառքն ու պատիվը խաղաղության պայքարի հերոսներինն է...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը