Երեկ Ալեն Սիմոնյանը կապված Բաքու-Ստեփանակերտ, այսպես կոչված, վերաինտեգրման բանակցությունների հետ, բառացի ասաց՝ դեռեւս ճանապարհ կա անցնելու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ սա շատ ամոթալի փաստ է:
«Այսինքն Ալեն Սիմոնյանը չի բացառում բացարձակապես ադրբեջանական օրակարգի, այն է՝ այսպես կոչված, վերաինտեգրման բանակցությունների հվանականությունը: Դա հերիք չի, մի բան էլ ասում է՝ այսդպիսի ճանապարհ կա անցնելու: Այո, ինքն ասաց, որ դրա հավանականությունը ռեալ չի համարում, բայց չասաց՝ դա անընդունելի է, չասաց՝ դա Արցախի դիրքորոշմանը հակասում է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը