Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին կայցելի Հայաստան։ Այդ մասին նա տեղեկացրել է Twtter-ի իր միկրոբլոգում։ Նա նշել է, որ ՀՀ է այցելում հայ գործընկերոջ հրավերով։
«Նոր տարվա առաջին օրը սկսվեց դիվանագիտական համակարգի արագընթաց շարժումով, որը կենտրոնացած է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանին առաջնահերթություն տալու վրա։ Հայ գործընկերոջս հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան»,- գրել է իրանցի պաշտոնյան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը