Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովին։
Այս մասին հայտնում է նրա պաշտոնական կայքը։
Թուրքիայում գտնվող Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:
«Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ»,- ասվում է Ադրբեջանի ղեկավարի կայքում։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ալիևն ու Էրդողանը ընդգծել են Բաքվի և Անկարայի հաջող համագործակցությունը բոլոր ոլորտներում։
«Նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ ոլորտներում, պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը