Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երբ Պնախարարը մանիպուլյատոր է և խուլիգան
Պաշտպանության ոլորտին վերաբերող իր պրոֆեսիոնալ հարցադրումներով ու ելույթով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր ուղղակի ոչնչացրեց ծառայության ընթացքում դասական խուլիգանին հատուկ վարքագծով՝ իր իսկ սպային դանակահարած ՊՆախարարին։
Կոռուպցիոն ճանապարհային քարտեզով վերջերս ապարտամենտի տեր դարձած և ոլորտի հետ բացարձակ կապ չունեցող նախարարի շրիշակային ու անբարտավան պահվածքը հիշեցնում էր գլխավոր քայլարածի երեկվա հակաասուլիսային գլուխկոտրուկը՝ համեմված մանիպուլյացիաներով, պոպուլիզմով, տգիտությամբ ու ...
Լավ, մինչև ե՞րբ ենք համբերելու այս քայլարածների գոյությունը..․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը