15 03 2023

Աննա Հակոբյանի ազգականը դարձավ Գյումրիի փոխքաղաքապետ

Աննա Հակոբյանի ազգականը դարձավ Գյումրիի փոխքաղաքապետ

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանն այսօր՝ մարտի 15-ին ընտրվեց Գյումրիի փոխքաղաքապետ: Նշենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել Դավիթ Առուշանյանի` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր դառնալուց հետո:

Գյումրիի ավագանու նիստում ունեցած իր ելույթում Վահագն Մկրտչյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ իր տոհմը քաղաքում ունի 200 եւ ավելի տարվա պատմություն:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 21 անդամ ՔՊ-ից եւ «Բալասանյան» դաշինքից:

Փոխքաղաքապետ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում Վահագն Մկրտչյանն անդրադարձավ նրան, որ ինքը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է. «Մեր քաղաքը եւ երկիրը այնքան փոքր է, որ բացառված է, որ գտնենք մարդ, որ ազգակցական կամ ընկերական հարաբերություն չունի ինչ-որ մի պաշտոնյայի հետ»:

Նշենք, որ Վահագն Մկրտչյանը 28 տարեկան է, ավարտել է Բժշկական համալսարանը։ Մասնագիտությամբ ատամնաբույժ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ