13 03 2023

Վրաստանի վարչապետը մեղադրել է Ուկրաինային և Արևմուտքին

Վրաստանի վարչապետը մեղադրել է Ուկրաինային և Արևմուտքին

 

«Սա ուղղակի հակապետական ​​դիվերսիա է։ Այսքան երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ուղեղները լվացվել են...  Ո՞նց են համարձակվում այս երիտասարդներին որպես վահան օգտագործել, բերել առաջին պլան, որ մոլոտովի կոկտեյլներ գցեն»,- վրացական հեռուստաեթերում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Զարիբաշվիլին՝ անդրադառնալով երկրում բողքի ցույցերին։ Ըստ նրա՝ երկիրն ապակայունացնելու ծրագրերն իրականացնում են երիտասարդների միջոցով։

Նա նաև մեղադրանք է հնչեցրել Ուկրաինայի իշխանությունների հասցեին, որոնք աջակցում են Վրաստանում բողոքի ակցիաներին։ Նա ասել է, որ Արևմուտքի նպատակը Վրաստանում երկրորդ ճակատ բացելն է, ինչը ինքը թույլ չի տա։

Նշենք, որ Վրաստանը չի մասնակցում հակառուսական պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ դա չի բխում իր երկրի ազգային շահերից։

Ղարիբաշվիլին նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլուն Ուկրաինան է ուղարկել Վրաստան՝ իրավիճակը ապակայունացնելու և երկիրը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար։

Վրաստանի վարչապետի խոսքով, Ուկրաինայում պատերազմը սպասվում էր 2021թ. նոյեմբեր-դեկտեմբերից։ Դրանից մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Վրաստան ժամանեց Սաակաշվիլին։ «Սաակաշվիլուն կազմակերպված ուղարկեցին, հիմնական նպատակն այստեղ հեղաշրջում կազմակերպելն էր և ճիշտ ժամանակին երկրներին պատերազմի մեջ ներքաշելն էր»,- ասել է Ղարիբաշվիլին՝ նշելով, որ Վրաստանում նման գործողությունների արդյունքում Ուկրաինայի համար ավելի հեշտ կլիներ, քանի որ ՌԴ ուշադրությունը կշեղվեր։ «Եթե Սաակաշվիլիի կուսակցությունը լիներ իշխանության, Վրաստանը «կվերածվեր պոլիգոնի», իսկ երկիրը կստանար «երկրորդ Մարիուպոլը»։

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցեր էին՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների օրենքի ընդունման պատճառով։ Իշխանությունը ցույցերի արդյունքում տեղի տվեց՝ հետ կանչելով օրենքը, սակայն ցուցարարները հայտարարել են, թե պայքարելու են իշխանությաը հեռացնելու և արևմտամետ իշխանություն ձևավորելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ