30 05 2020

Քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջև են․ «Ժողովուրդ»

Քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջև են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջև են: Ինչպես հայտնի է, երեկ նրանք տեսակապով զրուցել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վերջինս բավական ուշագրավ հանգամանքներ է պատմել՝ 2016 թվականի հրադադարի որոշման հետ կապված, և հանձնաժողովին գցել նոր պատմության մեջ: Բանն այն է, որ շատ հարցեր մնացել են անպատասխան, քանի որ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է գալ քննիչ հանձնաժողով, իսկ երեկ Նալբանդյանի հայտարարությունները նոր հարցերի տեղիք են տվել: Հիշեցնենք, որ հենց նա է 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի համաձայնություն ձեռք բերել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև, իսկ, ահա, 2016-ի կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ Արցախը դուրս թողելով գործընթացներից: Եվ երեկ տեսակապի ժամանալ Նալբանդյանը սլաքներն ուղղել է դեպի Խաչատուրովը, և հենց դա է պատճառը, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե Խաչատուրովին երկու օր ժամանակ են տալիս, այլապես առանց նրա եզրակացություն կներկայացնեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած այս սպառնալիքներին, Յուրի Խաչատուրովն ամեն դեպքում հանձնաժողով չի գա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ