10 03 2023

Կրեմլում բացասաբար են վերաբերվում որոշ ռուսաստանցիների համար ՀՀ մուտքի արգելքին. Պեսկով

Կրեմլում բացասաբար են վերաբերվում որոշ ռուսաստանցիների համար ՀՀ մուտքի արգելքին. Պեսկով

Կրեմլը բացասաբար է վերաբերվում լրագրող Արամ Գաբրելյանովի և այլ ռուսաստանյան մեդիամենեջերների՝ Հայաստան մուտքի արգելքին, Մոսկվայի և Երևանի բարեկամական հարաբերությունները պետք է զերծ պահել նման դեպքերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անկեղծ ասած, մենք դրան բացասաբար ենք վերաբերվում։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում է նման դեպքերից զերծ մնալ։ Հուսով ենք, որ տեսանելի ապագայում մեր երկկողմ հարաբերությունները զերծ կլինեն նման դեպքերից»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում նրան, որ որոշ ռուս լրագրողների, ռուսամետ դիրքորոշում ունեցող մեդիամենեջերների արգելում են մուտք գործել բարեկամ երկիր։

Բացի Գաբրելյանովի հետ կապված իրավիճակից՝ հիշատակվել է «Ռոսիա սեգոդնյա»  մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հաղորդագրությունն այն մասին, որ իրեն նույնպես արգելված է մուտք գործել Հայաստան։

Ռուսաստանցի լրագրող եւ հրատարակիչ, «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին արգելել են մուտք գործել Հայաստան, եւ նա հայտնվել է անցանկալի անձանց ցուցակում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ