06 03 2023

Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան

Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ հակամարտ զորքերի շփման գոտում թշնամու կողմից ձեռնարկված գործողությունը որոշները որակեցին սադրանք, որոշները՝ դիվերսիա, իսկ ոմանք՝ ահաբեկչություն: Բոլոր տարբերակների հետ կարելի է և՜ համաձայնել. և՜ վիճել: Սակայն ես ունեմ իմ տարբերակը: Դա գործողություն էր, որն իր բովանդակությամբ, գրեթե, չէր տարբերվում Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարած դահճի հրեշավոր արարքից, ինչը լրիվությամբ տեղավորվում է թուրքական տրամաբանության մեջ... Թուրքը նախընտրում է դիմացինին խոստումներով սիրաշահել, բթացնել նրա զգոնությունը, եթե հնարավոր է, քնեցնել, իսկ հետո սպանել...
Օրեր առաջ նրա հետ մտնելով բանակցությունների մեջ, մենք փորձեցինք հավատալ անկեղծ ու կառուցողական շփումների հնարավորությանը: Բայց, ինչպես միշտ, այնպես էլ այս գործողությամբ թուրքը ցույց տվեց, որ ինքը չի փոխվել, և իր հետ պետք է վարվել այնպես,, ինչպես տարիներ առաջ վարվում էին <<նախկինները...>>
Իսկ <<նախկինները>> վարվում էին այսպես. եթե թշնամին շփման գծի որևէ հատվածում խախտում էր կատարում (անկախ նրանից դա դիպուկահարի կրակոց էր, թե դիվերսիոն ներթափանցման փորձ), ապա իսկույն ստանում էր անհամարժեք և դաժան պատասխան... Դրանից հետո լռում էր, քանի որ նա միայն այդ լեզուն գիտի...
Հ.գ.- Չնայած երեկվա մեր ծանր կորուստներին, այդուհանդերձ, հայկական ուժերի կողմից ձեռնակված պատասխան գործողությունները թշնամուն զգացնել տվին, որ արցախցին քնած չէ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ