Ձմեռային քննաշրջանում միասնական քննությունները կազմակերպվել էին 29 քննական կենտրոններում, հայտագրվել էր 6856 դիմորդ, որոնք հանձնել են երկու միասնական քննություն։ Այսինքն` ԳԹԿ–ն ստացել է 10817 պատասխանների ձևաթուղթ։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը` ամփոփելով 2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին (ձմեռային) փուլը։ Նա ներկայացրեց ընդհանուր արդյունքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը