06 03 2023

Ինչո՞ւ է միջազգային ահաբեկչությունը որակվել իբրև «դիվերսիոն ներթափանցում». Գևորգ Դանիելյան

Ինչո՞ւ է միջազգային ահաբեկչությունը որակվել իբրև «դիվերսիոն ներթափանցում». Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Խորապես ցավակցում եմ միջազգային ահաբեկչության արդյունքում Արցախ պետության երեք ոստիկանության սպաների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի, Արարատ Գասպարյանի մերձավորներին։ Բայց մեր պատասխանը պետք է միայն ցավակցական խոսքը չլինի, սա անգամ պատասխան էլ չէ։

Հ.Գ. Ինչո՞ւ է միջազգային ահաբեկչությունը որակվել իբրև «դիվերսիոն ներթափանցում», արդյո՞ք սա սոսկ լրագրողների անփութության արդյունք է, ինչո՞ւ ենք անհարկի նվազեցնում առանձնակի ծանր հանցագործության նշանակությունը։ Չէ որ թշնամին էլ, օգտվելով այսպիսի անհամարժեք որակումներից, իրեն բնորոշ նենգությամբ փորձում է այն իբր զենքի ապօրինի տեղափոխման կանխում գնահատել։ Ի դեպ, Արցախին զենք չմատակարարելն է հենց ապօրինություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ