04 03 2023

Դու 2018-ին գողացար մեքենան, որը իհարկե կատարյալ չէր, բայց «խոդի» էր․ Աշոտյանը՝ Փաշինյանին

Դու 2018-ին գողացար մեքենան, որը իհարկե կատարյալ չէր, բայց «խոդի» էր․ Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ՀՀ  Նիկոլ Փաշինյանին,որը երկրի ղեկավարումը համեմատել էր մեքենա վարելու հետ:

«Այ տխմար,

Դու 2018-ին գողացար մեքենան, որը իհարկե կատարյալ չէր, բայց «խոդի» էր։

Դու նստեցիր գողացած մեքենայի ղեկին, խոստանալով միամըտ, բայց քո գողությամբ հպարտ ուղեւորներին անվտանգ եւ «երջանիկ» ընքացք։

Դրա փոխարեն դու այդ մեքենան սկսեցիր խփել բորդյուրներին, սկսեցիր այն «ռասկուլաչիտ» անել, «տեխօսմոտր» չանցկացնել, «դզող-փչողների» մոտ չտանել։

Այդ ընթացքում մի քանի հազար ուղեւոր քո «ավարիաներից» մահացան։

Դու շահագործում ես մեքենան, առանց նրա մասին հոգ տանելու:

Դու խոստացար այդ ՏՈՅՈՏԱՆ ԼԱՄԲՈՐՋԻՆԻ սարքել, բայց դարձրեցիր ԶԱՊԱՌՈԺԵՑ։

Չմոռանամ ասել նաեւ, որ այդ մեքենայի ղեկին դու մշտապես անսթափ վիճակում ես։

Էլ չասեմ, որ դու ոչ միայն քշել չգիտես, ոչ միայն ճամփեն ես կորցրել, այլեւ վարորդական իրավունք չունես։

Առնվազն այն պատճառով, որ օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ