02 03 2023

Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումը Ադրբեջանը ներկայացրել է որպես իր իսկ քաղաքացիների հետ շփում․ Արտակ Բեգլարյան

Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումը Ադրբեջանը ներկայացրել է որպես իր իսկ քաղաքացիների հետ շփում․ Արտակ Բեգլարյան

Երեկ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո ադրբեջանական կողմն այն ներկայացրել է որպես իր իսկ քաղաքացիների հետ երկխոսություն, թեև իրականում դա միայն քննարկման համար նախատեսված հանդիպում էր։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նախկին պետնախարար, Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ քննարկվել են Արցախի շրջափակման վերացման, գազի/էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովման, «Կաշեն» հանքավայրի աշխատանքի ապահովման հարցերը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ