27 02 2023

Պատերազմի ժամանակ մեզ ձեռքերի վրա են տանում, հիմա տնից հանում են. ՊՆ նախկին շենքի բնակիչ



Մարդկանց տարհանելու ձևեր էլ կան, առավոտ շուտ եկել են, մեր դրած դռները կոտրել են, մարդկանց հանել են դուրս, ապացույցներ էլ կան, որ լիքը բաներ են կորել:  Այս մասին ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչը:

Հիշեցնենք, որ այս պահին ոստիկանները ՊՆ նախկին շենքից դուրս են բերում տասն օր առաջ վտարված քաղաքացիների գույքը։ Իսկ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։

Բնակիչներից շատերը այս օրերին ապրում է դրսում վրանի տակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ