ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է` բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված, որ բնակչության առողջական վիճակը չվատանա:
«Ես վստահ եմ ու վստահեցնում եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են ու ընթացքում էլ խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է: Մենք մշտապես հետևում ենք ոչ միայն տվյալ, այլ նաև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը