Հստակ չեմ կարողացել, թե ինչ, որովհետև իմ համակարգման ոլորտը չէ, բայց լուծումներ կլինեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին շենքի բնակիչներին ակացարանով ապահովելու խնդրին:
Նշենք, որ բազմաթիվ ընտանիքներ մի քանի օր է, ինչ գիշերում են դրսում, կառավարությունը շենքը օտարել է ՊԵԿ-ին, իսկ բնակիչներին ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ հանել են այնտեղից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը