Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Էն որ Գրիգորի Խաչատուրովի ետևից դավաճանների այս իշխանությունը գալու էր, կարծում եմ, ոչ ոք չէր կասկածում։ Ախր ո՞նց կարող էր Նիկոլը ներեր Խաչատուրովին, օրինակ, 2020թ. հուլիսյան մարտերի հաղթական ավարտը։ Կամ այն փաստը, որ Խաչատուրովն, ի տարբերություն շալվար հագնող բազմաթիվ այլ «գեներալների», Նիկոլի հրաժարականը պահանջելուց հետո չեկավ կանգնեց շտաբում ու պատվի չառավ դավաճանին։ Չէր կարող։ Ու հիմա վաղեմության ժամկետն անցած գործով, սուտ մեղադրանքներ հորինելով, գալիս ու ձերբակալում են Խաչատուրովին։
Իսկ ամենաշատը գիտե՞ք ինչն է վրդովեցնում։ Այն, որ կարողանում են դա անել։ Այն, որ կարծում են, թե ժողովուրդը չի կանգնի իր հերոսի թիկունքին։ Որովհետև իրենց արդեն շատ բան է թույլ տրվել։ Շատ բան են մարսել։ Մտածում են՝ Խաչատուրովին էլ կարող են մարսել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը