20 02 2023

Մեխի գլխի պես նստած չի հակադարձում Ալիևին․ քաղաքագետը՝ Փաշինյանին



«Սա պայքար է որը շարունակական է  ելևեջներով, հաջողություններով,  կորուստներով ,բայց ամեն դեպքում , գործընթաց է,  որը պետք է հասցնել ավարտին․  այսօր խորհրդանշական և  կարևոր օր է՝  ազգային նպատակադրությունները ճիշտ շեշտելու, ճիշտ գնահատելու և նաև՝  անցած ուղին վերարժեվորելու համար, հասկանալու սխալները, ձեռքբերումները հնարավորությունները  և առաջ շարժվելու համար։ Կարծում եմ,  որ չնայած բոլոր դժվարույթուններին, այն մեծ ճնշմանը, որ այսօր  կա մեր ժողովրդի վրա  և՛ ներսից, և դրսի՛ց, ամեն դեպքում ունենք պոտենցիալ՝  շարունակելու մեր պայքարն ու ունեալու հաջողություններ»,-այս մասին լրագրողների հետ զույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով օրվա խորհրդին՝ Ղարաբաղյան շարժման 35-րդ ամյակին ու, ըստ այդմ, զուգահեռներ անցկացելով ներկայի միջև։    

«Եթե համեմատելու լինենք Արցախի դրությունը 35 տարի առաջ և հիմա, կարծում եմ, բացասական իմաստով տարբերությունն այն է, որ  այսօր մեր ժողովուրդը կարծես թե չունի այդ պայքարի կամքը»,-ասց քաղաքագետը։

Հարցին, թե ինչպես է գնահատում Մյունխենում տեղի ունեցած համաժողովն ու հանդիպումների ժամանակ Փաշինյանի պահվածքը, որը շատերի խոսքով խայտառակություն էր, քաղաքագետն այս կերպ արձագանքեց․

  « Խայտառակությունն ավելի քան մեղմ էր ասված․ անկեղծ ասած,  երբ տեսա, որ օրակագում չկա Փաշինյանի մասնակցությունը որոշակի ուրախություն ապրեցի, որովհետև  այդ խայտառակությունից հնարավոր կլիներ խուսափել , բայց, մեծ հաշվով , զարմացած չեմ  նրա այդ պահվածքից․ ըստ էության Փաշինյանը վաղուց սպասարկում է Ադրբեջանի շահը և դա անում է բացահայտ ամբողջ աշխարհի ու մ եր ժողովրդի աչքի առջև, չհեքեց, որ կապիտուլյացիոն պայմանագիր է ստորագրել , չպահանջեց Ացախի որևէ իրավունք , էլ չենք խոսում, որ  Ալիևն ասում է չկա բլոկադա,  ճնապարհը բաց է և դա հալած յուղի պես ընդունվում ու անցնում է բոլորի կողմից , իսկ Փաշինյանը մեխի գլխի պես նստած չի հակադարձում»,-ասաց քաղաքագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ