Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՊՆ նախկին շենքում բնակվող հայ մարդկանց, մանկահասակ երեխաների հետ միասին, փողոցում թողնելուց հետո, այս սառնամանիք եղանակին, իշխանությունը Սոց.նախարարության միջոցով հայտնում է, թե քննարկվում է նրանց բնակարանի վարձակալության փոխհատուցում տալու հարցը:
Դուք իրո՞ք էսքան անուղեղ եք, թե՞ հերթական ստոր ստախոսությամբ փորձում եք էժան ռեյտինգ հավաքել:
Բա էդ մարդկանց փողոց շպրտելուց առաջ ինչո՞վ էիք մտածում: Բա մեկը չկա՞ր հուշեր ձեզ, որ նախ մտածեք հետո վտարեք:
Ախր պետությունը և իշխանությունը նրա համար է, որ մարդկանց խնդիրները լուծի, ոչ թե ծանրացնի մարդկանց պրոբլեմները ծայրաստիճան ու հետո հայտարարի, թե մի քիչ կօգնենք:
Էլ ե՞րբ եք քննարկելու վարձավճարի փոխհատուցում տալու հարցը: Քննարկողներովդ հիմա գլուխներդ հանգիստ դրել եք ձեր տաք բարձերին, շաբաթ-կիրկին էլ քաղաքից դուրս մի տեղ կվայելեք ու երկուշաբթի, սուրճից հետո, կսկսեք քննարկե՞լ:
Տո ձեր քննարկածն ի՞նչ պիտի լինի...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը