ԱԺ նախագահի տեղակալ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախարար Արարատ Միրզոյանի հետ կմեկնի Թուրքիա։
«Արարատ Միրզոյանի հետ մեկնում եմ Անկարա և Ադիյաման, հանդիպելու ենք Մևլութ Չավուշօղլուի հետ, տեսակցելու հայկական փրկարարական ջոկատին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բանագնացը հումանիտար օգնության համար շնորհակալություն էր հայտնել Ռուբեն Ռուբինյանին և Վահան Հունանյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը