Հայաստանն ասում է՝ Արցախը Ադրբեջան է, Ադրբեջանն էլ ասում է՝ Արցախը Ադրբեջան է, բա ռուս խաղաղապահների մոտ հարց կառաջանա՝ մենք ինչ ենք անում այստեղ: Այս մասին Արցախի շրջափակման հարցով ԱԺ լսումների ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Լավրով այսօր էլ ասում է, որ մենք բուն Արցախի մասով խնդիր ենք տեսնում, այսինքն չենք տեսնում այն Ադրբեջանի կազմում, բայց մենք ոչինչ չենք անում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը