02 02 2023

Պաշտպանության նախարարությունը ցանկանում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հագուստի դիզայնը

Պաշտպանության նախարարությունը ցանկանում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հագուստի դիզայնը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ:

ՊՆ-ից հայտնում են, որ այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծառայությունների գնման՝ «ՀՀ ՊՆ-ԲՄԽԾՁԲ-23-7/1» ծածկագրով բաց մրցույթ, որի նախաորակավորման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնի «Բաց մրցույթի նախաորակավորման հայտարարություն» ենթաբաժնում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 16-ի ժամը 11:00-ն է, իսկ ներկայացման կարգը նախատեսված է վերոհիշյալ նախաորակավորման հայտարարությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ