«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայոց Բանակի օրը․
«Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ
Մեր ազգի ու պետության ողբերգությունն է, երբ Անկախության և Հայոց բանակին նվիրված տոն օրերին վիժվածքի կողմից գիլիոտինի վերածած ոստիկանությունը փակում է զոհվածների ծնողների մուտքը Եռաբլուր, որպեսզի զինվորներին գլխատած ու Հայոց բանակն արյունածոր վերքի վերածած դահիճն իր ոհմակով կարողանա ներխուժել սրբավայր...։
Քո անպարտելիությունը տեսել ու միասին էինք, երբ ազատագրում էիր Արցախը և մեր հպարտության խարհրդանիշն էիր։ Եվ հավատում եմ, որ նորից կհառնես, երբ դահճապետն այլես հնարավորություն չի ունենա ներխուժելու սրբավայր։
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը