ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությանևսպորտիհարցերիմշտականհանձնաժողովն արտահերթ նիստում շարունակում է քննարկել ՀՌՀ թեկնածուի հարցը։
Հիշեցնենք, որ ՀՌՀ (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի) անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունն առաջադրելիս կարևորել են մասնագիտական առանձնահատկությունը և հիմնավորել, որ այդ հանգամանքը կօգնի արդյունավետ իրականացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեությունը:
Առաջարկում ենք ԱԺ հանձնաժողովի նիստը դիտել ուղիղ եթերում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը