Ինչպե՞ս կարող ենք լուծել անվտանգության հարցը․ ի պատասխան ավետիք Չալաբյանը մատնանշում է ռազմական արդյունաբերության ու ռազմական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը։ « Հայկական աշխարհում բավական մեծ ֆինանսական կարողութուն կա , բայց խնդիրների լուծման ուղղությամբ երբեք չի դիտարկվել այդֆինանսական կարողությունը»,- «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ինչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Ավետիք Չալաբյանը։ Նրա խոսքով եթե նախկինում մենք սպառազինությունը գնել ենք ՌԴ-ից , այսօր ՌԴ-ն չի վաճառում այդ սպառազինությունը։ Անվտանգային խնդրի լուծման համատեքստում բանախոսը դիտարկում է մի քանի կոմպոնենտ, առաջինը՝ մատնանշելով դիվանագիտականը․ « Հայաստանում անընդհատ խոսում են, թե՝ Ռուսատանը մեր համար լավ դաշնակից չի , իսկ մենք Ռուսաստանի համար լա՞վ դաշնակից ենք»,-ասում է Չալաբյանը։
«Շատ կարևոր է , որ մենք մեր անվտանգային կարողությունները մեծ արագությամբ վերականգնենք․ սահմանային դիրքերը ներկայում ծառայում են որպես դիտարկման կետեր, ոչ թե պաշտպանական բնագիծ»,-ասում է բանախոսը՝ հատկանշելով․ «Մեզ պետք է շատ ավելի մոբիլ բանակ, կառավարվող, լավ ինֆորմացիայով, լավ հետախուզությամբ և ճշգրիտ խողոցող միջոցներով բանակ»։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը