«Հարավային Կովկաս. Ռուսաստանի և Իրանի շահերը» թեմայով Մոսկվա-Թեհրան տեսակամուրջի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ ՌԴ Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ելույթի իր խոսքում նշել է․ «Ռուսաստանը և Իրանը խիստ անհանգստացած են՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքներով և այն ամենով, ինչ այժմ կատարվում է Անդրկովկասում, սրացումնեով, որոնք կապված են Ադրբեջանի գործողությունների հետ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման պրովոկացիներով, այնպես էլ, կեղծ բնապահպանական բողոքի ակցիաներով, որոնք հանգեցրին Լաչինի միջանցքի արգելափակմանը»։
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը կարևոր երկիր է տարածաշրջանում,այս դեպքում՝ նաև Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության համար։ Բայց մենք հասկանում ենք, որ, մյուս կողմից, Ադրբեջանը, որն իրեն հաղթող է զգում ղարաբաղյան պատերազմում, շատ շահագրգռված է հնարավորինս արագ հասնելու իր բոլոր նպատակներին, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»»,-ընդգծել է Զատուլինը։
Քաղաքագետն ընդգծել է, որ տղյակ են Իրանի դիրքորոշմանը, որը բավականին սկզբունքային էր հիշյալ հարցում, որը բխում է նրանից, որ անհնար է ապահովել տարածաշրջանում խաղաղություն, այդ թվում՝ նոր տրանսպորտային միջանցքների ստեղծում՝ նման մեթոդներով, ուժային ճնշումներով։
«Իմ տեսակետն այն է, որ այստեղ մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը Իրանի հետ՝ որպես առաջնահերթություն ելնելով այն հանգամանքից, որ Իրանի հետ մեր խորհրդակցություններն այս հարցում առաջնային պետք է լիներ՝ համեմատած մեր մյուս գործողությունների հետ։ Մենք, իհարկե, տեսնում ենք արևմտյան երկրների ցանկությունը՝ օգտվել Կովկասում տիրող կոնֆլիկտային իրավիճակից, որպեսզի նախ մատը, հետո թև, ապա կրունկն այնտեղ մտցնելով փոխել Անդրկովկասի պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի վեկտորը, արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Իսկ Արևմուտքն, իհարկե, որոշակի հաջողությունների է հասնում այս հարցում»,-ասել է Զատուլինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը