20 01 2023

Սա հերթական շոուն է, որը շատ հանգիստ եմ ընդունում. Սեյրան Օհանյանը՝ դատախազի միջնորդության մասին



Հարգելի լրագրողներ ես ձեզանից եմ տեղեկացել, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողովի նախագահին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այսօրվա իշխանությունները, փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով, երեկվա ահասարսուռ դեպքով, փորձում են հիմա շեղել, սա հերթական շոուն է, որը շատ հանգիստ եմ ընդունում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ