«Այսօր տեղեկություն ստացանք, որ ԶՈՒ-ում արտակարգ դեպք է տեղի ունեցել , ցավալի դեպք, և դրա պատասխանատուները՝ հակահրդեհային պատրաստության համար համապատասխան աշխատանքներ, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնողներն են, ընդ որում, նաև՝ բարձրաստիճանները , որոնք պետք է պատասխան տան․ կրկնում եմ, ցավալի դեպք է, որովհետև, եթե ունենում ենք զոհեր և կորուստներ մարտական գործողությունների ժամանակ , հայրենիքի պաշտպանության ժամանակ դա որևիցե կերպ ընկալելի է և եթե գտնում ենք, որ մարտական գործողությունների ժամանակ առանց անձնազոհության ու հերոսների չի կարեի պաշտպանել մեր հայրենիքը, ապա հարաբերական խաաղաղ պայմաններում , այդպիսի կորուստներ ունենալը մեր ժողովրդի համար անընդունելի է «,-այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով զորամասերից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպին՝ հրդեհին, որի հետևանքով զոհվել է 15 զիվոր և կան ծանր վիրավորներ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը