18 01 2023

ՀԱՊԿ-ը նախկինի պես պատրաստ է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման. Լավրով

ՀԱՊԿ-ը նախկինի պես պատրաստ է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման. Լավրով

ՀԱՊԿ-ը մինչեւ հիմա պատրաստ է առաքելություն ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման, սակայն հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Սահմանին իրավիճակի ամրապնդման փոխարեն, նման առաքելությունը կարող է հակաարդյունավետ լինել, եթե, օրինակ, ծավալվի առանց Բաքվի համաձայնության», - հայտարարել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Լավրովը նշել է, որ բարդություններ կան՝  կապված  «Հայաստանում  ներկա իրավիճակի հետ»։

«Այսպես, հայկական կողմն առաջ էր տանում ՀԱՊԿ առաքելությունը Ադրբեջանի հետ սահման ուղարկելու գաղափարը, որպեսզի կայունություն ապահովվի։

Երևանում կայացած գագաթնաժողովում համաձայնեցվել է այդ առաքելության պարամետրերի մասին փաստաթուղթը, սակայն այն ընդունել  չի հաջողվել, քանի որ հայկական կողմը պնդել է, որ այդ փաստաթղթում խիստ դատապարտող հայտարարություն լինի Ադրբեջանի հասցեին» - ասել Է Լավրովը։

Ինչպես նշել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հայկական կողմին բացատրել են, որ եթե խոսքը գնում է դատապարտման, հռետորաբանության, դիրքորոշման շարադրանքի մասին, ապա «յուրաքանչյուրն ազատ է անելու, ինչ ասես», սակայն եթե ՀԱՊԿ առաքելության տեղակայման ցանկություն կա, ապա այն պարտադիր չէ, որ պայմանավորված լինի հայտարարություններով՝ հատկապես կոշտ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ