14 01 2023

Գյումրու փոխքաղաքապետ կդառնա Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը. 168.am

Գյումրու փոխքաղաքապետ կդառնա Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը. 168.am

Գյումրի քաղաքի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր դառնալուց հետո թափուր մնացած նրա պաշտոնը օրերս կհամալրվի։

168.am-ի տեղեկություններով` այդ պաշտոնում կնշանակվի Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը։

Վերջինս 28 տարեկան է, ավարտել է Բժշկական համալսարանը։ Մասնագիտությամբ ատամնաբույժ է։

Բայց նրա գլխավոր «արժանիքը», որի համար Վահագն Մկրտչյանը կդառնա Գյումրու փոխքաղաքապետ, այն է, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է։

Կայքի  փոխանցմամբ, այս երիտասարդը 17 տարեկանից Գյումրիում չի ապրել մինչև անցյալ տարի։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Գյումրի, ուր նրա հայրը Տերյան փողոցում գտնվող իրենց անձնական բիզնես համարվող ապակիների և հայելիների արտադրամասի վերջին հարկում բացել է «Բիոդենտ» ատամնաբուժարանը ու նվիրել որդուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ