Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. դա սխալ բանաձեւ է, այդ ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, արդյոք Հայաստանն Արցախի երաշխավորի դերում է գնում բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ:
«Եթե գնանք ավելի առաջ, ապա Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Հետեւաբար, երբ ասում են՝ Հայաստանը սկի մեր անվտանգությունը չի կարողանում ապահովել... եթե Հայաստանը կարողանար իր անվտանգությունն ապահովել, մենք մեր անվտանգության հիմքում այն բանաձեւը չէր լինի, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այո դրանք բարդ հարցեր են, եւ հարցերի բարդության պատճառով է, որ մենք ուղղակի այդ հարցը 1,2,3 գործողություններով հնարավոր չի լինելու լուծել»,-հայտարարեց վարչապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը