ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար բազում խնդիրներին զուգահեռ, այսօր Ադրբեջանը կրակահերթեր է արձակել հումանիտար արտակարգ իրավիճակում հայտնված խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։
Ադրբեջանի հերթական սադրանքը, հատկապես Արցախի շրջափակման ծանր պայմաններում, պետք է առավելագույնս պատժվի միջազգային հանրության կողմից, իսկ կանխարգելիչ գործողությունների իրականացումը խիստ անհրաժեշտություն է, քանի որ վտանգված է 120 հազար մարդկային կյանք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը