05 01 2023

Պուտինը կարգադրել է Սուրբ Ծնունդի առիթով Ուկրաինայում հրադադար սահմանել

Պուտինը կարգադրել է Սուրբ Ծնունդի առիթով Ուկրաինայում հրադադար սահմանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կարգադրությունը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում:

 

«Հաշվի առնելով Սրբազան Կիրիլ Պատրիարքի դիմումը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ 2023 թվականի հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև 2023 թվականի հունվարի 7-ի ժամը 24.00-ն Ուկրաինայում կողմերի մարտական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել։

Ելնելով այն հանգամանքից, որ մարտական գործողությունների շրջաններում ապրում են ուղղափառություն դավանող մեծ թվով քաղաքացիներ, կոչ ենք անում ուկրաինական կողմին հայտարարել հրադադարի ռեժիմ եւ հնարավորություն տալ նրանց Ճրագալույցի, ինչպես նաեւ Քրիստոսի ծննդյան օրը մասնակցել պատարագին»,- ասվում է կարգադրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ