Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ամանորի նախաշեմին "Հայաստան" խմբակցության պատգամավորները հինգ ուղղություններով այցելել են Հայաստանի սահմանային առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին։
Օբյեկտիվորեն գնահատելով այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է մեր Բանակը 2020 թ. պատերազմից, պարտադրված պարտությունից, անհաջողություններից հետո և սակայն շարունակում է մաքառել` արհամարհելով ամեն վտանգ, ես նորից պնդում եմ, որ Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու վերականգնել հաղթանակած լինելու իր փառքը, հեղինակությունը։
Ամանորի կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր հղելով առաջին գծում կանգնած մեր զինվորներին, հրամանատարներին` առողջություն, տոկունություն ենք մաղթել նրանց ու հայտնել մեր զորակցությունը, պատրաստակամությունը` ամեն վայրկյան նրանց թիկունքում կանգնելու, նրանց շարքերը համալրելու։ Այն խորին համոզմունքն ունենք, որ Հայկական բանակը հայոց ավանդական մարտական ոգով, պայքարը շարունակելու անկոտրում վճռականությամբ դեռ նոր հաղթանակներ է կերտելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը