Անգամ ռուսաստանցի փորձագետները Միութենական պետությունը որպես այդպիսին չեն ընկալում, թե ինչ բան է: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե մեզ ստիպում են մտնել Միութենական պետություն:
«Ում է պետք Հայաստանը Միութենական պետությունում: Իսկ այս խոսակցություններն ամբողջովին տեղավորվում են հետևյալի մեջ՝ հակառուսական տրամադրություններ փորձել դրսևորել, որովհետև Հայաստանում կա ազգայնական ընտրազանգված, որին այս կերպ փորձում են չեզոքացնել և ցույց տալ, որ տեսեք՝ մենք Ղարաբաղի հարցով այսպես ենք, բայց գոնե այսպես անկախություն ենք պաշտպանում»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը