«Ժողովուրդը վաղուց ցուց է տվել, որ դադարել է սուբյեկտ լինելուց և գրեթե ոչինչ չի որոշում։ Ով էլ լինի երկրի իշխանութուն, ինչ էլ ասի, այդ ճանապարհով էլ ժողովուրդը գնալու է»,-նման համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով Yerevan.Today-ի հարցին, ըստ որի՝ իրավիճակից դուրս գալու ՝ նախագահներ Քոչարյանի և ԼՏՊ-ի առաջարկած ծայրահեղ տարբերակներից ո՞րն է առավել ընդունելի ժողովրդի համար․ գնալ կապիտուլյացիայի ճանապարհո՞վ , ինչպես առաջարկեց Տեր-Պետրոսյանը, թե՞պայքարի ճանպարհով հասնել ցանկալի արդյունքի, ինչպես ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Էն ֆատալիզմը, որ ով էլ գա ստորագրելու է, քեզնից այլևս ոչինչ կախված չէ այդպես չէ․ պատմությունը ցույց է տվել, որ անհատներից մեծ բան է կախված, պատմությունը շատ դեպքերում առաջնորդում են անհատները, հայտնվում է անհատը և գործընթացը լրիվ այլ ճանապարհով է ընթանում»,-ասաց քաղտեխնոլոգը։
Հարցին, ըստ որի՝ Երկրորդ անխագահն անդրադարձավ մասնակի իշխանափոխությանը և արդյո՞ք պատեհ առիթ չէ իշխանության համար ինչ-որ լուծումներ գտնելու, իրականացնելու, մեր զրուցակիցն ասաց․ «Պատեհ առիթ չէ, որովհետրև չկա իշխանության համակարգ, կա մեկ հոգի և մեկն է ամեն ինչ որոշում։ Եվ քանի դեռ այդ մեկը գտնվում է բավական կայուն իրավիճակում, բնականաբար ոչ մի մասնակի իշխանափոխություն չի լինելու։ Երբ այդ մեկը թույլ վիճակում գտնվի, այդ դեպքում հնարավոր է մասնակի իշխանափոխություն, որը հետագայում կհասցնի լայն իշխանափոխության։ Մեկ անձի մեջ է խնդիրը, ոչ թե՝ թիմի»,-ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև Փաշինյանին «հումանիտար» միջանցք տալու հնարավոր տարբերակին՝ նշելով․ «Հումանիտար միջանցքի մեջ չէ խնդիրը․ նրանց 2018-ին բերել են՝ 3 խնդիր լուծելու համար։ Առաջինը՝ Արցախի հարցը չեղյալ անել , այսինքն՝ հանձնել Ադրբեջանին , 2-րդը՝ միջանցքի հարցն է , որը վարչապետն անկախ նրանից ՄԱԿ-ում, ՖԲ-ում ինչ ելույթներ կունենա մենք տեսնում ենք , որ այդ միջանցքն արդեն տրամադրվում է, և երրորդ խնդիրը՝ Ռուսաստանի դերի թուլացումն է, որը նույնպես ակնհայտ է։ Մինչև չլուծեն այդ 3 խնդիրը, կամավոր չեն հեռանալու»,-ասաց Արմեն Բադալյանը։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը