ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել շտապ ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
«Լաչինի միջանցք. կոչ ենք անում կողմերին չլուծված խնդիրները լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցություններից»,- ասվում է կառույցի թվիթերյան միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները բնապահպանական կեղծ պատրվակով փակել են Լաչինի միջանցքը՝ ամբողջապես շրջափակման մեջ պահելով Արցախը և ստեղծելով հումանիտար լրջագույն ճգնաժամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը