7or.am-ը գրում է․
Արցախն արդեն 15–րդ օրն է շրջափակված։ Հայաստանի իշխանությունները ձևականորեն մտահոգություն են հայտնում, բայց իրականում առաջ են տանում այն գիծը, որ Արցախն Ադրբեջանինն է, Լաչինի միջանցքի հարցը ռուս խաղաղապահներինն է։
Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ատում է Արցախն ու արցախցիներին։ Նա ատում է նաև Հայաստանն ու հայաստանցիներին, բայց քանի որ իշխանություն ունի և թալանի հնարավորություն կա, ուստի ցույց է տալիս, թե, իբր, սիրում է հայաստանցիներին, հպարտանում հայաստանցիներով ու խոնարհվում հայաստանցիների առաջ։
Ստեփանակերտում տեղի ունեցած հզոր հանրահավաքը նիկոլական դարձած Հ1–ը չհեռարձակեց։ Հանրահավաքներով իշխանության եկած Նիկոլը թույլ չտվեց, որ Արցախի ժողովրդի հանրահավաքը ցույց տրվի հանրային հեռուստատեսությամբ։ Դա բացահայտ դավաճանական քայլ էր Նիկոլ Փաշինյանի ու Հ1–ի կողմից։
Արցախում տեղի ունեցած հանրահավաքին դեմ էին նաև Ադրբեջանում։ Նրանց համապատասխան տեղը մրմռում էր, քանզի այս անգամ արդեն չէին կարող ասել, թե, իբր, Հայաստանից մարդ էին բերել, որպեսզի մարդաշատ հանրահավաքի տպավորություն լիներ։ Նախ Հայաստանի իշխանությունը հակաղարաբաղյան է և ոչ մեկին չի ուղարկի Ստեփանակերտ՝ հանրահավաքի։ Բացի այդ՝ մրմռոցի պատճառը հանրահավաքի բազմամարդությունն էր, ինչով հերքվում է ադրբեջանական այն թեզը, թե, իբր, հազիվ 10–15 հազար մարդ կա Ղարաբաղում։ Այդ քանակը մի քանի անգամ գերազանցող մարդ կար երեկվա հանրահավաքում, ինչը հաստատում է այն տեղեկությունը, որ ավելի քան 120 հազար մարդ է ապրում Ղարաբաղում։ Ստեփանակերտում բոլորը միաբերան պնդում էին ինքնորոշման թեզն ու այդպիսով ապտակ հասցում Նիկոլ Փաշինյանին, միջնամատ ցույց տալիս Բաքվին և մեսիջ հղում միջազգային հանրությանը։
Ի դեպ, նիկոլենք երեկ շատ ակտիվ էին։ Ամբողջ ընտանիքով աշխատում էին Ստեփանակերտի հանրահավաքի դեմ։ Նախ արգելել էին Հ1–ին հեռարձակել այն, ինչը բացահայտ դավաճանական քայլ է։ Բացի այդ՝ Նիկոլի կինն ու աներձագն էին մտել խաղի մեջ։
Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը, բացահայտ հակաղարաբաղյան թույն ու թարախ էր թափում։ Նրա հակաղարաբաղցիությունն ու նաև հակապետական վարքագիծն այնքան ցցուն էին, որ ադրբեջանական լրատվամիջոցները նրան դարձրել էին օրվա հերոսը։ Մեհրիբան Ալիևային Ղարաբաղում մուղամ լսելու հրավեր ուղարկող Աննան իր ամբողջ մաղձը թափել էր ղարաբաղցիների վրա։
Աննա Հակոբյանը հանրահավաքից առաջ բացահայտորեն ցույց տվեց, որ ուրախ է շրջափակման համար, քանզի նեղացած է ղարաբաղցիներից, ովքեր պատերազմի թարմ վերքերի վրա թույլ չէին տվել իր էժանագին փիառի իրականացումը Ստեփանակերտում։ Բացի այդ՝ Աննա Հակոբյանի գրառումը մեսիջ էր Նիկոլի կողմից Իլհամին, որ ինքը դատապարտում է ղարաբաղցիների հանրահավաքն ու կապ չունի դրա հետ։
Նիկոլն ամեն ինչ արեց, որ նույնիսկ Աննային հայհոյելու գնով Ստեփանակերտի հանրահավաքի թեման դուրս մղվի լրահոսից։ Դա, իհարկե, նրան չհաջողվեց, բայց ջանքերն ակնհայտ էին։ Նիկոլը նույն ոգով շարունակեց նաև հանրահավաքից հետո։ Այս անգամ թեման փորձ արվեց շեղել Աննայի եղբոր՝ դեպուտատ Հրաչի միջոցով։ Վերջինս մի ախմախ ստատուս էր դրել՝ հայհոյանքների պորցիան քրոջից իր վրա քաշելու և տեղեկատվական դաշտն աղբով լցնելու համար։
Սարսափելի է արձանագրելը, որ Հայաստանի ղեկին թուրք–ադրբեջանական տանդեմին ձայնակցող ու ադրբեջանցիներից էլ շատ Արցախն ատող մարդ է հայտնվել։ Ամո՛թ մեր քաղաքական վերնախավին, ամո՛թ բոլորիս, որ Նիկոլը դեռ վարչապետի աթոռին է նստած։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը